Tert.am-ը գրում է.

Ես որոշում եմ կայացրել շարունակել իմ քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։  

Նա նշեց, որ կուսակցությունը ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը: «Այն հետպատերազմյա Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետև գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և, մեծ հաշվով, անտարբերության է մատնել Սյունիքը», - ասաց նա և նշեց, որ կորիզը Սյունիքի համայնքապետերն են։

«Ես կարծում եմ, որ լավ աշխատանքի արդյունքում մենք լուրջ շանսեր կունենանք։ Ես ամուր եմ զգում այդ կուսակցությունում, որովհետև  այդտեղ մարդիկ ոչ միայն խաղաղ պայմաններում, այլ նաև պատերազմի ժամանակ են ցույց տվել, թե ովքեր են իրենք, ինչպես են սիրում իրենց երկիրը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է դաշինքով ընտրություններին մասնակցելու հարցին, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Աննա Գրիգորյանը նշեց, որ միասին են որոշելու՝ շարունակեն քաղաքական ուղին միասի՞ն, թե դաշինքով, և հիմա կոնսուլտացիաներ են ընթանում։

«Նոյեմբերի իննից հետո մեր հանրությունը չի կարող քննարկել՝ նախկին, ներկա, պետք է քննարկել՝ ովքեր կարող են այս երկիրը հանել այս վիճակից»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել