Armsport.am-ը գրում է.

Calciomercato-ն հատնում է, որ «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով թիմը կգլխավորի մրցաշրջանի ավարտից հետո, որոշել է ամառային տրանսֆերային հիմնական նպատակները:

Ըստ աղբյուրի, պորտուգալացի մասնագետը ցանկանում է ամրապնդել երեք դիրքեր: Մոուրինյուն ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի նոր դարպասապահ, կենտրոնական պաշտպան ու հարձակվող:

Ինչ վերաբերվում է հարձակվողին, ապա լուրեր են շրջանառվում, որ «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»: Իր հերթին, ըստ մամուլի, Էդին Ջեկոն մոտ է հռոմեկան ակումբը լքելուն։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ, ըստ Min.news-ի, որն իր հերթին հղում է անում «Torino Sport»-ին, «Յուվենտուսի» ներկայացուցիչները սկսել են բանակցել Մխիթարյանի հետ․ Մխիթարյանը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ, որն ավարտվում է այս ամառ, այդ իսկ պատճառով նա կարող է միանալ թուրինյան գրանդին ազատ գործակալի կարգավիճակով (մանրամասներն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել