Hraparak.am-ը գրում է.

Երեկ ԱԺ-ում մեր սիրելի վարչապետի ելույթը լսելուց հետո, առաջնագծում կռված հրամանատարներից մեկը զանգեց, թե բա՝ «Լսե՞լ ես էդ սրբապիղծի խոսքը, ասում ա՝ «Իմ որդին եղել ա առաջնագծի էն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը: Իմ որդու հետ կողք-կողքի, մարմիններով իրար կպած մարդ է եղել, զոհվել է: Որևէ մեկը չէր կարող որոշել, որ պետք է զոհվողը լինի ինքը….Նույն խրամաբջջի մեջ ականանետի պայթյունից էդ տղան զոհվել ա, իմ որդին՝ չէ, ո՞վ ա որոշել դա»։

Ասում է՝ «Լավ, երկրի առաջին դեմքը ո՞նց կարա սենց սուտ ասի, մենք էլ հո ստեղ ենք, չենք մեռել», ու մի պատմություն պատմեց. «Ուրեմն, մեր կամավորներին, որ առաջին գիծ են տանելուց եղել, խորը թիկունքում մի տեղ շենք է եղել, որի կողքով են անցել ու տեսել են՝ մեր սիրելի վարչապետի տղան՝ մի ջոկատ թիկնապահներով, էդ շենքի դեմը նստած պեչենի է ուտում: Էս մարդիկ մի քանի անգամ անցել են էդ շինության կողքով, ինչքան անցել են, էնքան աժդահակ Աշոտիկը էդտեղ նստած է եղել։

Ընկերս, որ անցնողների մեջ է եղել, ասում է․ «Դու պատկերացնու՞մ ես, մենք ճակատ ենք գնում, սկի չգիտենք տեղ կհասնե՞նք, թե՞ հենց ավտոբուսի մեջ մեզ կպայթեցնեն, ինքը հով-զով տեղ նստած՝ պեչենի է ուտում, դեռ մի բան է՝լ ախռանով: Դե, ես էլ ի՞նչ մեղքս թաքցնեմ, մի անգամ էլ անցնելուց կանգնեցի ասի՝ «Վեր կաց ռադդ քաշի մորդ փեշի տակ, էս տղերքը քեզ տեսնում են՝ դուխաթափ լինում, թե ինքը խի ա ստեղ նստած, իսկ մենք մահի ենք գնում»: Ասում ա․ «Ախր, ես չեմ ասում, թե պիտի ճակատ գար, ով ա իրանից տենց բան ուզել, գերի ընկնի՝ հերը երկրի կեսը տա, բայց էդ տեսակ ստեր ասելուց առաջ գոնե մի կռիվ տեսած տղու հետ խորհրդակցեն, թե բա՝ մի խրամաբջջում կողք-կողքի տղեն զոհվել ա, ինքն էլ տենց առանց մի քերծվածքի փրկվել, տենց բան ո՞նց կլինի, դա ֆիզիկայի օրենքների դեմ ա, որ պայթեց՝ սկի մի մրջյուն կենդանի չի մնա, ուր մնաց մարդ»:

Լսեցի, լսեցի ու մտածեցի, ասում է, որովհետև մենք թույլ ենք տալիս, որովհետև մեկը չկա էդ ճակատից վեր կենա ասի․ «Այ թագավորն ապրած կենա, հերիք փչես, հավատացող չկա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել