Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հանդիպումների ժամանակ նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերիլայն շրջանակ, ինչպես նաև՝ միջազգային հարթակում փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ: Բայց բանակցություններում առաջնայինը լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցի քննարկումը»,- ասել է Զախարովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել