Թուրքիայի իշխանությունները մայիսի 7-ից լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն COVID-19-ի տարածումը թույլ չտալու համար: Այդ մասին հաղորդել են երկրի ՆԳ նախարարությունում։

Նախարարության կարգադրության համաձայն, խանութներում (ներառյալ ցանցայինները եւ սուպերմարկետները) կարգելվի վաճառել ցանկացած ապրանք, որոնք չեն մտնում առաջին անհրաժեշտության ապրանքների ցուցակի մեջ:

Այսպես, ալկոհոլի վաճառքի գծով ավելի վաղ հայտարարված սահմանափակումներին ավելանում է վաճառքների արգելքը էլեկտրոնիկայի, խաղալիքների, գրասենյակային ապրանքների, հագուստի եւ աքսեսուարների, տեքստիլի, ավտոմոբիլային աքսեսուարների, այգեգործական պարագաների, ապակուց պատրաստված ապրանքների խանութներում:

Միեւնույն ժամանակ մայիսի 7-ից խանութներում, բացի սոցիալական նշանակության ապրանքներից եւ մաքրող միջոցներից, կարելի կլինի ձեռք բերել կեր՝ կենդանիների համար եւ կոսմետիկա (բացառությամբ օծանելիքի եւ բնակչության դիմահարդարման միջոցների) Ապրիլի վերջին Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ լոքդաունի ժամանակ սրճարանները եւ ռեստորանները աշխատելու են միայն առաքմամբ, ցանցային սուպերմարկետները չեն աշխատելու կիրակի օրերին:

Փակվելու են գրասենյակներն ու ձեռնարկությունները, բացառույըամբ այն ընկերությունների, որնց կթույլատրի աշխատել ներքին գործերի նախարարությունը: Նաեւ արգելվելու են ուղեւորությունները տարածաշրջանների միջեւ, արտակարգ դեպքերի համար հարկավոր կլինի ստանալ հատուկ թույլտվություն: Ռուսաստանը Թուրքիայի հետ ավիահաղորդչակցությունը ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը դադարեցրել է այդ երկրում COVID-19-ի հետ կապված իրադրության պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել