Armsport.am-ը գրում է․

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում այսօր՝ մայիսի 4-ին, կայացավ 3 հանդիպում։

«Նորավանքը» Չարենցավանում ընդունել էր «Վեստ Արմենիային» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։  Տանտերերի կազմում 32-րդ րոպեին հաշիվը բացեց Բոատենգը, իսկ 67-րդ րոպեից թիմը մնաց տասը հոգով․ կարմիր քարտ ստացավ Օբոնդեն։ 83-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը․ աչքի ընկավ Հարությունյանը, սակայն հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Դավիթ Ղանդիլյանը գրավեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց «Նորավանքին»։Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիա-2»-ը հյուրընկալել էր «Շիրակ-2»-ին ու նույն հաշվով հաղթանակ տարավ։

Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակել է Արման Քիշմիշյանը։

Խաղային օրվա վերջին խաղում «Փյունիկ-2»-ը տանը մրցում էր «Լեռնային Արցախի» հետ ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։

Հանդիպման միակ գոլը խփել է Նորայր Մկրտչյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել