Tert.am-ը գրում է․

Երբ պատերազմից հետո Արցախի սահամանակից շրջաններն անցան թշնամու վերահսկողության ներքո, խնդիր առաջացավ սահմանազատելու Հայաստանի և արդեն իսկ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները, այսինքն՝ դա վերածվեց պետական սահմանի: Հունվար ամսին փոխվարչապետը հայտարարեց սահմանազատման համար հանձնաժողովի ստեծման մասին, սակայն այդ հայտարարությունից հետո հստակ տեղեկություն չունենք՝ հանդիպումները ի՞նչ պարբերականությամբ են տեղի ունենում, արդյո՞ք տեղանքում աշխատանքներ իրականացվում են, թե՝ ոչ, եթե իրականացվեին նմանատիպ աշխատանքներ, տեղացիները կիմանային այդ մասին, մենք ևս տեղեկութուն կունենայինք: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագիր-գեոդեզիստ Շահեն Շահինյանը:

««Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո այն անձիք, ովքեր աշխատանքի չեն անցել Կադաստրի կոմիտեում, նրանց հրավեր չի եղել այս հանձնաժողովում ներգրավվելու, իսկ այն քիչ կոլեգաները, որոնք մնացել են համակարգում, տեղեկություններ չունեն, թե հանձնաժողովում ովքեր են ընդգրկված: Այդ աշխատանքներին պետք է մասնակցեն բազմապրոֆիլ գեոդեզիստներ, քարտեզագրողներ, ովքեր կկարողանան չեզոքացնել այն դեպքերը, երբ սահմանում խառնաշփոթ է լինում, երբ ադրբեջանցին մոտենում են GPS ով, իսկ նրա դիմացինը, մասնագետ չլինելով, չէր կարողանում նրան ցույց տալ իր սխալը, պահել հայկական հողերը, եթե ադրբեջանցիների դիմաց մասնագետ կանգնած լիներ, մենք նման խնդիր չէինք ունենա»,- ասաց Շահինյանը:

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, թե Խորհրդային Միության ժամանակաշրջանի որ քարտեզները պետք է հիմք ընդունվեն: Ըստ նրա՝ պետք է կատարվի խորը հետազոտություն, թե որ թվականի քարտեզներն են ընդունելի Հայաստանի համար, որը՝ Ադրբեջանի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել