Armenpress.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդին պատկանող Bentley Mulsanne ավտոմեքենան Անգլիայում վաճառվել է 179,9 հազար ֆունտ ստեռլինգով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Լոնդոնին մոտակա Գիլֆորդ քաղաքում գտնվող ավտոմեքենաների Bramley սրահի ներկայացուցիչը:

«Կարող եմ հաստատել, որ Bentley Mulsanne-ը վաճառվել է արտերկրից կոլեկցիոների՝ հայտարարված գնով: Այն կազմել է 179 հազար 850 ֆունտ ստեռլինգ»,- ասել է գործակալության զրուցակիցը:  

Մուգ կանաչ գույքի ավտոմեքենան, որն ունի 6,7 լիտր ծավալ, թողարկվել է հատուկ թագուհու համար: Ինչպես նշվում է ավտոսրահի կայքում, ավտոմեքենան օգտագործվել է երկու տարի, իսկ նրա վազքը կազմել է 9 հազար 978 կմ:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել