Tert.am-ը գրում է․

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:

«Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի հետ վերադարձրած հայցերից մեկն  է, որ ասել էր, որ վարչական ակտ չկա, այժմ Վերաքննիչ դատարանն ասեց, որ վարչական ակտ կա, անկախ նրանից՝ դա նախագահը ստորագրել է, թե՝ ոչ: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը ասել էր՝ այս տեսակ հայցը պետք է քննվի Վարչական դատարանում, անկախ նրանից՝ իրավունքի ուժով է ակտը ընդունվում, թե ստորագրվում է ՀՀ նախագահի կողմից»,- պարզաբանեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել