Tert.am-ը գրում է.

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ ընտրելու փորձին:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ երկուշաբթի Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել կանխատեսելի և բեմադրված, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ իրադարձություն. Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունից հետո նոր վարչապետ ընտրելու առաջին փորձը:  Կար մի թեկնածու` Փաշինյանը, որը, չնայած խորհրդարանում իր աջակիցների բավարար թվին, չի ընտրվել, քանի որ այդպիսին էին քաղաքական պայմանավորվածությունները:

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել և իր պաշտոնին կից ստացել է «ժամանակավոր պաշտոնակատար» նախածանցը, խորհրդարանը պետք է 2 անգամ փորձի նշանակել կառավարության նոր ղեկավար, որից հետո, ըստ Սահմանադրության, երկրում նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա հենց այն է, ինչին ձգտում են հայ քաղաքական գործիչները, որոնք ձախողել են առաջին քվեարկությունը և գրեթե անկասկած տապալելու են հաջորդը, որը տեղի կունենա մայիսի 10-ին: Հայաստանի Սահմանադրությունը չի նախատեսում արտահերթ ընտրություններ նշանակելու ավելի պարզ ուղի:

 75 պատգամավոր սեղմել է «ձեռնպահ» կոճակը, 3-ը դեմ է քվեարկել, և միայն 1-ը՝ կողմ: Հատկանշական է, որ գրեթե բոլոր ընտրողները իշխող «Իմ քայլը» դաշինքից էին: Քանի որ ընդդիմադիր խմբակցություններից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը», բոյկոտել էր նիստը, իսկ մյուսը՝ «Լուսավոր Հայաստանը», պարզապես չի քվեարկել:

Ավելի վաղ ընդդիմության շրջանակները քննարկում էին այն միտքը, որ այս խմբակցություններից մեկը կարող է առաջադրել իր թեկնածուին, որպեսզի եթե չխափանեն Նիկոլ Փաշինյանի ծրագրերը, ապա գոնե ուշադրություն գրավեն իրենց վրա: Սակայն գոնե երեկվա  քվեարկության ժամանակ դա տեղի չի ունեցել: Ինչպես նախազգուշացրել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ ՝ ելույթ ունենալով պատգամավորների առջև, եթե դա տեղի ունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պարզապես կընտրի նոր վարչապետ», այսինքն՝ իրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել