Tert.am-ը գրում է.

Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել որպես ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայերի նկատմամբ: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արվող շինաշխատանքներին, գմբեթները հանելուն:

«Տպավորություն է թողնում, որ այս մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»,-ասաց նա:

Նա նշեց, որ այս հարցը պետք է լինի միջազգային կառույցների, Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում: «Հայության հանդեպ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք»,-ասաց նա: Նշենք, որ այս հարցին միջազգայի իրավունքի տեսանկյունից անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ բարբարոսությունը և գերության մեջ կամ որևէ այլ կարգավիճակով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը և խայտառակ պուրակի բացումը հերթական վկայությունն է այն բանի, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է: «Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել