Tert.am-ը գրում է․

Այս զարտուղի ճանապարհներով, նոր տարբերակներ մտածելով՝ փորձում են անպայման իրենց նպատակն իրագործել, որը թափանցիկ ցույց է տալիս, թե որն է այս Կառավարության նպատակը՝ ճնշել լրատվամիջոցներին: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով վիճակախաղերի գովազդի մասին աղմկահարույց նախագծին:

«Մենք մեր նամակներում գրել էինք, որ հասկանում ենք օրենքի նախագծի տրամաբանությունը, այն է՝ ֆինանսապես մեզ խեղճացնել, մեր եկամուտները կրճատել, որ չկարողանանք գոյատևել, մենք գովազդների կրճատման պատճառով շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու. պարզ հաշվարկ է, որ եթե չեն կարողանում լռեցնել մեր քննադատությունները, ապա պետք է ֆինանսները ճնշելով նույնն անեն»,- ասաց նա և հավելեց, որ նախկինում առաջ բերված «Գովազդի մասին» ՀՀ օրենքը, որով գովազդներ էին սահմանափակվում, հիմա չի գործում, ուստի փորձում են այն փոփոխելով կյանքի կոչել:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում։ Եթե այն 2-րդ ընթերցմամբ նույնպես ընդունվի, ապա ավելի քան 50 լրատվական կայք կզրկվի իր բյուջեի մոտ 70 տոկոսից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել