Armenpress.am-ը գրում է․

Քուվեյթի կառավարությունը կարգելի երկրից դուրս գալ այն քաղաքացիներին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չեն ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Որոշման մեջ նշված է, որ երկրից դուրս ճանապարհորդությունները քաղաքացիների համար կարգելվեն մայիսի 22-ից: Բացառություն են կազմելու այն տարիքային խմբերը, որոնք պատվաստման ենթակա չեն: Օտարերկրյա քաղաքացիների՝ Քուվեյթ մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ:

Քուվեյթի առողջապահության նախարարության տվյալներով ՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 276 հազար դեպք, մահացել է 1578 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել