Tert.am-ը գրում է.

Երկրում մոլեգնում է Նիկոլիզմը կամ՝ տգիտության ցունամին: Գլխավոր ձախողակի ախորժակը չի հագեցել, արյան ծարավի մասին նրա ռեվերանսները օր օրի ավելի՛ են կատարելագործվում: Ընդդիմությանը չհաջողվե՛ց տապալել երկրի անվտանգության բանալիները հանձնող սուտասանին և հիմա ստիպված վայելում ենք նրա ցինիզմի թրքաբարո դրսևորումները: Կեղծ ինքնավստահության, ինքնախաբեության մի նոր բաժին է ներարկվել, և ափսոսանքո՛վ է խոսում՝ մարդկանց պատերի տակ չգնդակահարելու մասին, այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Եվ այս կերպարը ներկայացնում է պետություն: Եվ այս կերպարին հոտնկայս ծափ են տալիս նրա ուսապարկերը: Պետության ղեկավարի ամենաամոթալի հատկությունը լկտիորեն ստելն է...ոչ թե խուսանավելը, ծրագրեր փոխելը, քաղաքական հակառակորդներին չեզոքացնելը...լկտի ստելը: Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոն բարձրացավ՝ ոչ թե խնդիրներին լուծում տալու, ոչ թե Հայաստանի ու Արցախի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու, այլ հերթական կրկեսային համարը ցույց տալու, թիմակիցներին դիվային ոգի հաղորդելու, համոզելու՝ որ ինքը պինդ է, թիմակիցները թող չվախենան, մարտնչող տգիտությամբ գնալու են առաջ ու հաղթելու են ընտրություններում: Անվտանգությո՞ւն, այդ ո՜վ է համարձակվում վիճարկել գերագույն գլխավոր գելխեղդի բոնապարտյան ռազմավարությունը ․․․ նման անհեթեթություն կարող է իրեն թույլ տալ միայն ռազմական գիտելիքներից բոբիկը, մայրենիից 2 ստացողն ու Նիկոլ Փաշինյանը»,– ասել է նա:

Հեղինակը հարց է բարձրացրել, թե արդյոք Գլխավոր շտաբում չկա որևէ սպա, որը Փաշինյանին կացատրի, որ անտեսանելի առաջին գիծ չի՛ լինում և որ թշնամին հնարավորություն ունի տիեզերքից դիտարկելու մեր ամբողջ սահմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը պատերազմում ահա ա՛յս տեսակին պարտվեց, տգիտությունը, միջակությունն ու դատարկ պոպուլիզմը դրոշ դարձրած խմբակի՛ն պարտվեց:

«Խորհրդարանի ամբիոնից կեղծ հայրենասիրություն խաղա՞լը որն է: Իբր իր գլխից ու խմբակցությունից թռած պատգամավորին ուզում է վատ դրության մեջ դնել ու նրան համեմատել ադրբեջանցիների հետ: Այդ ի՜նչ պատահեց, Փաշի՛նյան, որ ադրբեջանցիներին հանկարծ սկսեցիք որպես թշնամի ներկայացնել, էլի՞ գցել են ձեզ, էլի՞ են խաբել գերիների հարցում, էլի ե՞ն սահմանների, Սյունիքի, ճանապարհների խնդիր բարձրացրել...թե՞ նախընտրական մասկի շոու է, ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում և տպավորություն թողնելու լավագույն առիթն ու ամբիոնն եք գտել: Փաշի՛նյան, ձեզ միայն ԴՈՒԽՈՎ կեպկա՛ն է պակասում խորհրդարանում… պատկերն այդպես կամբողջանա: Սյունիքում մեր անվտանգությունը նորմա՞լ է, Տեղից մինչև Շուռնուխ, Խնածախի գլխին ճոճվող սուր չկա՞...Փաշի՛նյան, իսկ կարող է՞ այդ անտեսանելի խրամատների փոխարեն նկատի ունեք Սյունիքում հենց ադրբեջանցիների՛ տեսանելի խրամատներն ու տեխնիկան, ցելոֆանից վրանի տակ, խոնավ հողի վրա քնող ու մեր դիրքերը պահող տղաներին: Ո՞ւմ եք հիմարի տեղ դրել: Իբր մամուլի ներկայացուցիչ եք եղել, իբր խոսքի ու մտքի ազատություն գնահատող եք...գոնե գիտե՞ք, որ այս օրը՝ մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է և մասնագիտական օրով այսպիսի բան եք հայտարարում․,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը կարծիք է հայտնել, որ մեր պետության մեջ, բացի Փաշինյանի սպասարկուների ու կամակատարների թիմից, կլինեն այնքան մարդիկ, որոնք պետությանը ծառայելու փոխարեն կհամաձայնեն հարճի կարգավիճակում ապրել՝ հանուն սուտ խոստումների ու պարգևավճարի: Բռնապետ լինլու համար միայն մանկության անկատար երազանքները բավարար չեն, անհրաժեշտ է ինտելեկտ, պետություն կառավարելու իմաստություն և թշնամուն հաղթածի ինքնավստահություն, որից Փաշինյանը զուրկ է:

«Մի՛ փորձեք ստեղծել պսևդոհալածյալի կերպար: Հայկական Թեմիսը մի օր ձեզ և ձեր նախատիպերին՝ հաստա՛տ տալու է արժանի գնահատական՝ մեր ժողովրդին հոգեգարության հասցնելու համար: Ավելի՛ն ասեմ...այդ ֆեմիդան նաև պիտի պատժի բոլոր նրանց, ովքեր աշխատատեղերի ստեղծման անվան տակ՝ վերահսկողությունից դուրս թողեցին բոլոր այն կազմակերպություններին ու տարրերին, որոնք 25 տարի մեր գրկում նստած՝ մեր մորու՛քն էին փիտրում և պետություն քանդում: Լսե՛ք, Ձեզ մոտ առավելագույնն ստացվի պոպուլիզմը, որն ընտրազանգվածի համար բարեկեցիկ ապագայի խոստումնալից պայման է: Մեր հասարակությունն ունի սոցիալական սուր խնդիրներ և դրանց լուծման ճանապարհը ցույց տվող մեխանիզմը կոչվում է պոպուլիզմ: Բայց դու՛ք, Փաշի՛նյան, դա է՛լ չեք կարող ապահովել, որովհետև պոպուլիստներն, օրինակ, անցած դարասկզբին Ամերիկայում կարողացան երկաթուղու հարց լուծել և պետականացնել ոլորտը...ձե՛րն ավելի շատ դեմագոգիան է, հռետորաբանության ոճ, այսինքն՝ բովանդակազուրկ, բայց զրնգուն ձայնով ասված խոսք»,– նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել