Armsport.am-ը գրում է․

«Տամբովի» մարզական տնօրեն Պավել Խուդյակովը կարևոր հայտարարություն է արել ակումբի ապագայի վերաբերյալ:

«Մենք արտոնագրման հայտ չենք ներկայացրել. թիմը չի խաղա ոչ ՖԱԼ-ում, ոչ էլ ՊՖԼ- ում, դա հաստատ է: Հիմա մենք պետք է երկու հանդիպում ավարտենք, ցուցադրենք հնարավորինս լավագույն ֆուտբոլ: Բոլորն էլ հասկանում են: Ափսոս, այդքան լավ թիմ էր, և «Տամբովի» պատմությունն այնքան ողբալի է», – Մեջբերում է Խուդյակովին Sport24-ը:

28-րդ տուրում «Ռոստովից» (0: 2) պարտվելուց հետո «Տամբովը» մրցաշրջանի արդյունքներով լքել ՌՊԼ-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել