Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՊԾ ֆեյսբուքյան էջը, նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել