Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի մոտ մկանային վնասվածք է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։

Վարանը վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 34-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում ու փոխարինվել է 46-րդ րոպեին։ Ֆրանսիացու փոխարեն խաղադաշտ է դուրս եկել պաշտպան Նաչոն։

Այսպիսով, Վարանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Չելսիի» հետ պատասխան խաղում։

Առաջին խաղում «Ռեալն» ու «Չելսին» ոչ-ոքի են խաղացել՝ 1-1։ Լոնդոնյան թիմի կազմում հաշիվը բացել է Քրիստիան Պուլիշիչը, իսկ մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեման մինչև ընդմիջում կարողացել է հավասարեցնել հաշիվը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 5-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը ժամը 23։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել