Tert.am-ը գրում է.

Եվրոպական հանձնաժողովի ծրագրի համաձայն՝ հունիսի սկզբից ԵՄ երկրները կսկսեն ընդունել կորոնավիրուսի ցածր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկներին, ինչպես նաև բոլոր այն զբոսաշրջիկներին, որոնք պատվաստվել են, հաղորդում է The Guardian-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, ԵՄ անդամ պետություններում պատվաստումների մակարդակի «կտրուկ աճի» կապակցությամբ հանձնաժողովի պաշտոնյաները հայտարարել են՝ ժամանակն է թուլացնել ուղևորությունների վերաբերյալ ոչ էական կանոնները:

Պաշտոնատար անձանց խոսքով՝ ԵՄ-ի սահմանները կվերաբացվեն հունիսի սկզբից ոչ ուշ, իսկ որոշումը այս երեքշաբթի և չորեքշաբթի հանդիպումների ժամանակ պաշտոնապես կհաստատեն անդամ պետությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել