Hraparak.am-ը գրում է.
Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ վարչապետի թեկնածուի ընտրությունը: Թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, որին առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի Փաշինյանի թեկնածությանը, որ գնան արտահերթ ընտրությունների:
Քվեարկության արդյունքներով` Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց մեկ, դեմ` երեք, ձեռնպահ՝ 75 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/72c31b2a0ac67046210860edaa63890b
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել