Tert.am-ը գրում է.

Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել, այն հիմնված է եղել նախևառաջ հայ-ռուսական համատեղ զորախումբ և հակաօդային համակարգ ունենալու վրա։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքի անվտանգությանը, Փաշինյանը հայտարարեց, թե Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի 2 նոր հենակետ է հիմնադրվել, ինչը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և, ընդհանրապես, ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։

Նա նշեց, թե Ղարաբաղը հայկական կողմը սեփական ձեռքերով դուրս է թողել բանակցային գործընթացից՝ հանուն իշխանության․ «Այն ժամանակ ՀՀ-ն կարող էր ասել՝ ես առանց Ղարաբաղի չեմ բանակցում, ու ոչ մի բան տեղի չէր ունենա։ 2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմը միանգամից օդից ընկե՞լ է, բա 2016-ի ապրիլին ի՞նչ է տեղի ունեցել, դրա նախընթաց շրջանում ինչ է եղել»,-ասաց նա, ապա անդրադարձավ իրեն ուղղված մեղադրանքներին․

«Նորմա՞լ է, երբ քաղաքական նպատակահարմարությամբ ասում են՝ 5000 կամ 7000 մարդ տարավ կոտորեց, 5000 զոհ մենք չունենք։ Պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել, իմ որդին եղել է պատերազմում այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը, իմ որդու մարմնով կպած մարդ է եղել, զոհվել է, դա ստուգելի փաստ է։ Մենք նույնքան հուսահատ կռիվ ենք տվել, ինչպիսի կռիվ հայ ժողովուրդը ժամանակին տվել է Ավարայրի դաշտում, ու տասնյակ այդպիսի օրինակներ։ Մենք կռիվ ենք տվել, իմ ընտանիքն այդ կռվի մեջ է եղել, որևէ մեկը չի կարող ասել, որ ես իմ որդու անվտանգության համար մի միլիմետր ավելի բան եմ արել, քան մյուս տասնյակ հազարավոր երեխաների համար»,-ասաց նա, ապա շարունակեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել