Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի հատուկ նիստի իր ելույթը նվիրեց կորոնավիրուսի դեմ պատվաստվելու քարոզին,հորդորեց ՀՀ քաղաքացիներին պատվաստվել, քանի որ, իր խոսքով, չի բացառում, որ այս տարվա երկրորդ կեսից ճամփորդության համար պարտադիր լինի պատվաստված լինելու հանգամանքը:

Ասաց, որ այսօր առավոտյան ինքն ու կինն էլ են պատվաստվել, պատասխանելով Թագուհի Թովմասյանի հարցին՝ չգաղտնազերծեց, թե որ պատվաստանյութով:

Փոխարենն ասաց՝ փոխվարչապետերից մեկը Աստրազենեկայով է պատվաստվել, մյուսը՝ Սպուտնիկ Վ-ով, կատակեց՝ Աժ փոխնախագահներից մեկն էլ գուցե չինականով պատվաստվի:

Ի դեպ, թեմայի շուրջ ելույթում խոսքի սայթաքում ունեցավ, ասելով՝ «բարեբախտաբար» կլինեն մարդիկ, որ կմահանան, ապա շտկեց՝ «դժբախտաբար», հորդորեց պահել բժշկական ցուցումները նման անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել