Aysor.am-ը գրում է.

Մերժվածի հարցազրույցը շատ լավ առիթ և հնարավորություն է, որպեսզի մենք բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք, որը նախկինում բացելու հարցում ունեինք որոշակի սահմանափակումներ, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռեժիսոր Մհեր Մկրտչյանին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին։

«Երբ կանցնեն տարիներ և կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով որքան ադրբեջանցի է համարվելու Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Էս փաստից մենք իմանում ենք, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ։ Հարց. Լեռնային Ղարաբաղի բնակիչ ադրբեջանցիները, ըստ Սերժ Սարգսյանի հղման, իրենք ԼՂ-ում որտե՞ղ պետք է բնակվեին։ Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել մերժվածին, որ այս առիթը տվեց, որովհետև երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին, որ երբեք չի եղել այդպիսի հարց բանակցային գործընթացում։ Հարց. ԼԴ ազգությամբ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե այնպիսի միտք է առաջ տարվում, որ ինքն իմացել է՝ եթե բանակցողը փոխվի, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել