Armeniasputnik.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել այս պահին վարչապետի պաշտոնակատարի պարտականությւննրն իրականացնող Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Թեկնածուին ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ինչպես գիտեք ՀՀ նախագահի, ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հունիսի 20-ին ՀՀ–ում անցկացնել արտահերթ ընտրություններ։ ՀՀ ներկա օրենսդրւթյունը արտահերթ ընտրություններ անցկացնելու միայն մեկ տարբերակ է առաջարկում, այն է` խորհրդարանի լուծարումը, որը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին 2 անգամ չըտրելու պարագայում։ Հենց այդ նպատակով «Իմ քայլը» առաջարկում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,– ասաց Մակունցը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել