ArmLur.am-ը գրում է.

Կառավարության ապրիլի 29-ի որոշմամբ 1 միլիարդ 200 միլիոն դրամ կհատկացվի Հայաստանի 9 մարզերին՝ բացառությամբ Սյունիքի: Այս հարցը ներառված է եղել կառավարության չզեկուցվող նախագծերի թվում եւ այն առաջարկել է կառավարության նիստում ներառել  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը :

Հետաքրքիր է, որ այս գումարը 9 մարզերին կառավարության որոշմամբ հատկացվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իսկ որպես հիմնավորում նշվում է, թե այդ գումարը հրատապ անհրաժեշտ է բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Սակայն ուշագրավ է , որ կառավարության որոշման մեջ մի քանի բացթողումներ կան. նախ առկա չէ տեղեկատվություն, թե  ովքեր են լինելու այդ 1 միլիարդ 200 միլիոնի շահառուները, կամ հասարակության ո՞ր խմբերի համար է այն նախատեսված։

Եվ Կառավարությունը որոշել է այս գումարը կրճատել «Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառումից։ Միևնույն ժամանակ Պապիկյանի ներկայացրած այս նախագծի վերաբերյալ ծավալուն առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը։ Ըստ ֆիննախի եւս, նախագծին կից հիմնավորմամբ ևս ակնհայտ չեն կարգավորվող խնդիրները, գումարի չափի գնագոյացման սկզբունքներն ու հաշվարկ-հիմնավորումները:

Ֆինանսների նախարարությունը նաև Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագծի առնչությամբ հիշեցրել է, որ 2021 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նշված մարզերին նախատեսված է հատկացնել 30.0 մլն-ական դրամ (Տավուշի մարզպետարանին՝ 80.0 մլն դրամ): Եվ չնայած Ֆինանսների նախաարությունը Պապիկյանի ներկայացրած նախագծի ընդունումը համարել է ոչ նպատակահարմար, սակայն Կառավարությունն այն ընդունել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել