Armsport.am-ը գրում է.

Մայիսի 2-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 34-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ ՝ 3:2:

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խփեց երկու գնդակ: Արգենտինացին գոլերից մեկը խփեց ուղիղ տուգանային հարվածով: Ըստ Opta-ի ՝ բոլոր մրցաշարերում Մեսսին հստակ իրացրել է 50 ազատ հարված «Բարսելոնայի» կազմում: Միևնույն ժամանակ, Լիոնելը նման կերպ առաջին անգամ գրավեց «Վալենսիայի» դարպասը:
 
Բացի այդ, Մեսսին այդ խաղում չիրացրեց 11-մետրանոց տուգանային հարվածը․ դա նրա 29-րդ չիրացրած 11-մետրանոց տուգանայինն էր։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց Կրիշտիանու Ռոնալդուին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել