Tert.am-ը գրում է.

Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են պետական սահմանից լրացուցիչ ուժերի դուրսբերումը:

Այս մասին այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնից:

«Կողմերն ավարտել են լրացուցիչ ուժերի և ակտիվների դուրսբերումը պետական սահմանային գծից», - տեղեկացրել է մամուլի ծառայության խոսնակը:

Նրա խոսքով՝ իրավիճակը սահմանին կայուն է: Անցած գիշերվա ընթացքում միջադեպեր կամ կրակոցներ չեն գրանցվել:

«Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանության գերատեսչությունների սպաների միացյալ հանձնաժողովը շարունակում է աշխատանքը՝ ստուգելու այն տարածքները, որտեղ տեղակայված էին լրացուցիչ ուժեր և միջոցներ: Ղրղզստանի Հանրապետության սահմանապահ ստորաբաժանումները ծառայում են ուժեղացված ռեժիմով», - ընդգծել է խոսնակը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների տեղական բնակիչների միջև հակամարտությունը վերաճել էր զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է շուրջ 50 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվություն են ձեռք բերել զինադադարի և սահմանից ուժերի դուրսբերման մասին, բայց հաջորդ օրը կողմերի միջև փոխհրաձգությունը վերսկսվել է: Մեկ այլ զինադադար է ձեռք բերվել ապրիլի 30-ի ուշ երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինված անձնակազմերը Ղրղզստանի տարածքը լքել են մայիսի 1-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել