ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի տեղեկություններով, առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսքը վերաբերում է մասնավորապես արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությանը:

Մեր տեղեկություններով, նա հայտարարելու է, թե անձամբ չի մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում, այսինքն ընտրացուցակում իր անունը չի լինելու: Մենք տեղեկացանք, որ այժմ Սերժ Սարգսյանի թիմն աշխատում է այդ տեքստի վրա, որպեսզի կարողանան հիմնավորել այդ հանգամանքը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած Հայրենիք կուսակցության հետ դաշինքով: Հիշեցնենք նաեւ, որ ի սկզբանե ՀՀԿ-ն հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք ընտրությունների գնալ անիմաստ է: Սակայն ի վերջո որոշում կայացվեց մասնակցել և այն էլ դաշինքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել