Ինձ որ հարցնում են՝ «ո՞ւմ ընտրենք», իմ պատասխանը մեկն ա՝ ում ուզում եք, բացի նիկոլից ու նիկոլի հետ սիրախաղ տվողներից։
Раз уж ընտրություններն անխուսափելի են, դրան մասնակցելը պարտադիր է։ «Հավես չկա», «Մեկ ա բան չի փոխվելու» և այլ արդարացումներն այս անգամ չեն անցնում։ Լիքը բան է փոխվելու, ես կասեի՝ սրանք Հայաստանի անկախությունից ի վեր ամենկարևոր ընտրություններն են։ Սա ընտրություն է հայի ու թուրքի միջև։ նիկոլ ընտրող յուրաքանչյուր ոք պետք ա գիտակցի, որ ինքը ձայն ա տալիս ալիև/էրդողան զույգի գործակալին։ Որովհետև նիկոլն այլևս ինքնուրույն որոշումներ չի կայացնում։ Նրան մնար՝ նա վաղուց էր հրաժարական տվել։ Բայց նա հիմա մարիանետկայա, խամաճիկ, ում ոնց ուզեն, շարժում են։ Ու էս ընտրություններում նիկոլի հաղթանակով վերջ ա դրվելու Հայաստան պետությանն ամբողջովին։ նիկոլի հաղթանակով թուրքն արդեն սեփական դեմքով ա իշխելու այստեղ։
Դրա համար ընտրություններին գնացեք անպայման, բացի դավաճան վիժվածքից ու իր մանկուրտներից, ընտրեք ում ուզում եք։ Նորից եմ կրկնում՝ սա Հայաստանի լինել-չլինելու հարցն է։
նիկոլի հաղթանակով ամրագրվելու է, որ Արցախը ադրբեջանինն էր, Շուշին ու Քարվաճառը ադրբեջանական են, ու տղերքի մահվան համար այդպես էլ ոչ ոք չի պատժվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել