Shamshyan.com-ը գրում է.

Մայիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:  

Ժամը 21:00-ից ժամը 21:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան-Արտաշատ միջհամայնքային ճանապարհից դեպի Բաղրամյան գյուղ տանող հատվածում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան բախվել է ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս եկել հանդիպակած գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, և առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել 2 կին հետիոտնի:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են:  

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1  մարտական հաշվարկով:  

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:  

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Գ. Մանասերյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:  

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել