News.am-ը գրում է․

Մեծ յոթյակի (G7) խմբի արտաքին գործերի նախարարները Լոնդոնում մայիսի 3-5-ը՝ երկու տարվա ընթացքում առաջին դեմառդեմ հանդիպման ժամանակ, կքննարկեն նոր համաշխարհային սպառնալիքներին ուղղված հակազդման միջոցները, մարդու իրավունքների պաշտպանությունն ու տնտեսության վերականգնումը կորոնավիրուսի համավարակից հետո, գրում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշված է Միացյալ Թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ, բացի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ԱԳ նախարարներից հանդիպմանը հրավիրվել են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը, Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի եւ ՀԱՀ-ի ներկայացուցիչն, ինչպես նաեւ Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Լիմ Ջոք Հոյը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել