Tert.am-ը գրում է․

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի մասին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, քաղաքագլուխը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվայում վիրուսով պայմանավորված իրավիճակը ծայրահեղ չէ: «Իհարկե, պետք է հասկանալ, որ իրավիճակը ծայրահեղ չէ Մոսկվայում: Սակայն հիվանդության տարածման աճ ենք նկատում: Այդ իսկ պատճառով պետք է զգույշ լինել»,- աղբյուրը մեջբերում է Սոբյանինին:

Վերջին տվյալներով՝ մայիսի 1-ին Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3208 դեպք: Նախորդ օրը գրանցվել էր 2332 դեքք, իսկ ապրիլի 29-ին՝ 3215, ապրիլի 28-ին՝ 1840:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել