Tert.am-ը գրում է․

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Ադրբեջանը քայլ առ քայլ դուրս է գալիս Իսրայելի արած «լավության տակից»։ Tert.am-ի հետ զրույցում նա նման դիտակում արեց՝ անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմից հետո Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։

«Պետք է ուշադիր հետևենք տարածաշրջանային գործընթացներին, դրանք բավականաչափ հետաքրքիր, բազմաշերտ և խորքային են և  զգալիորեն պայմանավորված են Արցախյան վերջին պատերազմի արդյունքներով, Սև ծովում ստեղծված իրավիճակով, նոր ուժային բալանսի ձևավորմամբ, տարբեր դերակատարների նախկինում և ներկայում ունեցած դիրքային փոփոխություններով»,- ասաց նա՝ նշելով, որ այդ գործընթացներ ոչ միայն կարող են խնդիրեր ստեղծել, այլև ճիշտ գործելու դեպքում հնարավորություններ դառնալ Հայաստանի համար։

Նա, խոսելով մասնավորապես Ադրբեջան-Իսրայել հարաբերություններից, նշեց, որ Թուրքիայից բացի, Ադրբեջանին արված «լավության դիմաց» (օրինակ՝ պատերազմի ընթացքի վրա վճռորոշ ազդեցություն ունեցած սպառազինությունների անխափան մատակարարումները-Ա․ Պ․) աստիճանաբար պարտքերն է պահանջում նաև Իսրայելը, ընդ որում, Թել Ավիվի կողմից Ադրբեջանից կորզվող ձեռքբերումները նկատվում են միաժամանակ մի քանի ուղղություններում։

«Ապրիլի 29-ին իսրայելական ԶԼՄ-ները տարածել են Իսրայելի ԱԳ նախարարության և նախարար Գաբի Աշքենազիի հայտարարությունն այն մասին, որ Իսրայել-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում նշվել է, թե ընթացիկ տարի Ադրբեջանն Իսրայելում կբացի դիվանագիտական կարգավիճակով առևտրային ներկայացուցչություն։ Իսրայելցի նախարարը նշել է, որ դա կարևոր քայլ է Իսրայելում դեսպանություն բացելու համար, ասել է նաև, որ կշարունակեն աշխատել Ադրբեջանի հետ կարևոր հարաբերություններ զարգացնելու և դրանք նոր ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ»,- պատմեց արաբագետը։

Ըստ նրա՝ վստահաբար կարելի է պնդել, որ պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված աջակցության դիմաց Թել Ավիվի առանցքային ակնկալիքներից մեկն Իսրայելում դեսպանատուն բացելու պատասխան քայլն է, որից մշտապես խուսափել է Ադրբեջանը՝ իսլամական երկրների և հատկապես Իրանի զայրույթը չհարուցելու պատճառով, այնինչ Բաքվում հրեական պետության դեսպանատունը գործում է 1993թ.-ից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել