Starnews.am-ը գրում է.

Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանին էկրանից ճանաչում են որպես կենսախինդ մարդու, ումից ծիծաղն անպակաս է։ Իրական կյանքում,  սակայն, նա ամեն վայրկյան կատակներ անող դերասանների թվին չի պատկանում։ Ասում է` իրականում պետք է տարբերվես էկրանային կերպարներցդ։ 

Արթուր Հակոբյանի հեռուստադիտողներից շատերը սիրել են «Վերվարածները» սերիալում մարմնավորած կերպարով, թեպետ այլ կերպարներով նա նույնպես հանդես եկել է: Գյումրեցի դերասանը, սակայն մի շրջան նշում էր, որ իրեն այլևս չեն հրավիրում տարբեր նախագծերում նկարահանվելու:

Նշենք, որ Արթուր Հակոբյանն արդեն տարիներ է, ինչ ապրում է Երևանում, սակայն դեռ բնակարան չունի: Նա ամուսնացած է, ունի երկու երեխա: Դուստրն ամուսնացել է և մեկնել է ԱՄՆ, իսկ որդին՝ Վարդանը, հայտնի պրոդյուսեր է: Նա նաև  հայտնվել էր սկանդալային պատմության մեջ, հենց նրան էին համարել եթերային  պատասխանատու այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի կադրից դուրս հատվածները հայտնվել էին համացանցում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել