Armenpress.am-ը գրում է․

Թուրքիայի ոստիկանությունը հրահանգել է իր աշխատակիցներին արգելել մարդկանց տեսանկարահանել իրենց պարտականությունները կատարելու ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:

Թուրքական OdaTV-ի հաղորդման համաձայն՝ ոստիկանության աշխատողների ներսում շրջանառության մեջ դրված որոշման համաձայն՝ նրանք այլևս չպետք է թույլ տան ձայնային կամ տեսանկարահանումները, քանի որ դա անձնական իրավունքի խախտում է:

Շատերը քննադատել են այս քայլը՝ նշելով, որ որոշումն անօրինական է և ավելի կբարդացնի ոստիկանության կողմից իրավունքների խախտումներն արձանագրելը:

Թուրքական ոստիկանությունը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել