Aysor.am-ը գրում է․

Երբ ես Կարեն Կարապետյանին առաջարկեցի ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը 2016 թվականին, մենք, բնական է, այդ առաջարկության հետ միասին ունեցել ենք նաև խոսակցություն, որի ընթացքում ես Կարեն Կարապետյանին ասել եմ՝ եթե վարչապետի պաշտոնում ինքն իրեն դրսևորի լավ, ապա իմ համոզմամբ ինքը պետք է հանդիսանա իմ իրավահաջորդը` առանց որևէ ժամկետ նշելու, այս մասին իր հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինչպես հայտնի է, 2016 թվականին նա ստանձնեց վարչապետի պարտականությունները, ես տեսա նրա լավ աշխատանքը, արդյունքներն արդեն երևում էին և 2017 թվականին այդ արդյունքները շատ-շատ ավելի տեսանելի էին, ու ես վստահ էի, որ Հայաստանն ունենալու է լավ տնտեսական զարգացում, որ մեր գործերը, ինչպես ասում են,  լավ են ընթանալու», - ասել է նա

Սարգսյանը նշել է, որ առաջին խոսակցությունը Կարեն Կարապետյանի հետ ունեցել են 2017 թվականի կա՛մ ամռան վերջին, կա՛մ աշնան սկզբին. «շատ պարզ, անկեղծ խոսակցություն էր»:

«Մենք քայլում էինք կառավարական ամառանոցում և խոսում էինք այդ մասին: Ես ուղղակի Կարեն Կարապետյանին ասացի հետևյալը՝ Կարե՛ն, արդեն որոշում ընդունելու ժամկետն է, որովհետև մի քանի ամիս հետո նախագահի իմ լիազորություններն ավարտվում են: Պատրա՞ստ ես, արդյոք, ստանձնելու Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը: Նա ասաց՝ իսկ դո՞ւ ինչ ես կարծում, ես ասացի հետևյալը. «Ես համոզված եմ, որ եթե փոխվեն գլխավոր բանակցողները Լեռնային Ղարաբաղի խնդրում, ապա համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել: Ինչո՞ւ, որովհետև շատ պարզ է: Մենք տասը տարի աշխատել ենք այդ ուղղությամբ, և տասը տարվա մեջ մեր դիրքորոշումները կամ ավելի ճիշտ՝ համանախագահների դիրքորոշումները, էապես չեն տարբերվել մեր դիրքորոշումներից, և մենք եղել ենք կառուցողական կողմը, Ադրբեջանը եղել է ապակառուցողական կողմը: Եվ սա նաև որոշակի քաղաքականության արդյունք էր: Ասացի` ես կարծում եմ, եթե քեզ դա որևէ կերպ չի նեղացնի, մենք շարունակենք որոշակի ժամանակ՝ սահմանափակ ժամանակ, աշխատել այսպես՝ ես վարչապետի պաշտոնում, դու՝ փոխվարչապետի, էլի դու անմիջականորեն զբաղվելու ես տնտեսությամբ, քո խնդիրներով, նվազ միջամտությամբ, ինչպես եղել է, ես փորձեմ իմ ասած խնդիրները բերել այնպիսի ռելսերի վրա, որ հետո չունենանք մեծ պրոբլեմներ: Նա ասաց` միանշանակ այդպես ճիշտ է», - ասել է ՀՀ երրորդ նախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել