Բրավո... Լրագրողը ուղղակի փչացրեց գլխավոր դատախազ Արթուրին...
Դավաճան Նիկոլի գրպանային այս կերպարը կապիտուլյանտին պաշտպանելու համար կարող է խելացի դեմքով հիմարություններ արտաբերել...
Ըստ դատախազի պարզվում է, վարչապետի աթոռը զբաղեցնողի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել ու դա եղել է բարի կամքի դրսևորում...
"Կարգավիճակը չի խոչընդոտում մարդկանց խորհրդատվություն իրականացնելու",- հայտարարեց Արթուրը՝ փորձելով արդարացնել Նիկոլի խորհրդական Աննայի վերաբերյալ խայտառակ բացահայտումները՝ կապված վերջինիսկ կողմից քրեական գործերի քննություններին միջամտելուն և ուղղորդելուն...
Հիշեցնեմ, որ Արթուրը, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ըստ ասեկոսեների, իր սանիկի՝ Լոռու մարզի ներկայիս դատախազ Կարենի միջոցով բավական մեծ գումարներ է ստացել ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանից և ամեն ինչ անում է, որ վերջինիս կողմից ՇՊՀ-ում գործած հանցագործությունները ծածկադմփոցի արվի և չբացահայտվի...
Ուղիղ երեք տարի դատախազությունը և երկու տարի է ՀՔԾ-ն չեն կարող բացահայտել, որ Սահակ Մինասյանը ինչպես է կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր մատուցել, ինչպես է գրադարանի գրքերը մակուլատուրա հանձնելու դիմաց նույն վատահամբավ Սահակը երկու տարբեր ակտեր տրամադրել ԿԳՆ-ին և քննիչներին, որքա՞ն գումար է ծախսվել դահլիճի վերանորոգման համար, ինչու՞ է 1,5 միլիոն դրամի փոխարեն Երիտասարդական հիմնադրամին փոխանցվել 6 միլիոն դրամ և ու՞ր են գնացել այդ գումարները, ինչպես է ՆՈՐԿԵՆՏ ծրագրով կեղծ մրցույթներ անցկացվել և գրպանվել միլիոնավոր դրամներ, ինչպես է տխրահռչակ Սահակը բուհում ապօրինի բացել բուլկու և կարկանդակի արտադրամաս, ինչպես է Սահակը որպես աշխատողներ գրանցել մարդկանց, որոնք որևէ կապ չունեն ՇՊՀ-ի հետ, բայց նրանց անունով աշխատավարձներ են դուրս գրվել, որքան իրականում արժի Սահակի կողմից այդ ժամանակ 30 հազար դոլարով գնված դիզելային գեներատորը, ինչպե՞ս են անցկացվել երկու աուդիտները, որոնց դիմաց Սահակն աուդիտորներին վճարել է 6 միլիոն դրամ, երբ 2019 թ-ի գարնանը անցկացված մեկ աուդիտի համար վճարվել է ընդամենը 885 հազար դրամ և այլն...
Ըստ Գյումրիում տարածվող լուրերի, ըստ օդում կախված լուրերի, վերը նշված հանցագործություններն դատախազ Արթուրը և ՀՔԾ պետ Սասունը "թաքցնում" են, քանի որ կաշառված են Սահակ Մինասյանի կողմից...
Ի դեպ, Արթուր, մի խորհուրդ տամ, բարի կամք դրսևորի և եթե ամոթ ունես, ռադդ քաշի գլխավոր դատախազի պաշտոնից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել