Pastinfo.am-ը գրում է.

Վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողություններին միջամտելու վերաբերյալ հրապարակված փաստերը մենք անարձագանք չենք թողել, ուղարկել ենք վարույթն իրականացնող մարմնին, դրանց մի մասով քրեադատավարական վարույթ է իրականացվել, մի մասով էլ՝ դեռ իրականացվում է:  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Այն մասով, որով կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ հանցագործության դեպք չկա: Վարույթի ընթացքում պարզվել է, որ խոսքը վերաբերվել է կոնկրետ մասնագիտական քննարկումներին: Ըստ նյութերով ձեռք բերված փաստական տվյալների՝ նա, որպես վարչապետի խորհրդական չի գործել: Եթե ինձ որևէ մեկը մոտենա, ասի՝ ես այսպիսի իրավական խնդիր ունեմ, ես չեմ զլանա և իրավական խորհրդատվություն կտամ,-ասաց գլխավոր դատախազը:

Լրագրողի հարցին՝ այսինք՝ Աննա Վարդապետյանը բարի կամքի դրսևորու՞մ է ցուցաբերել՝ Դատախազն արձագանքեց՝ այո:

Արթուր Դավթյանն ընդգծեց, որ հետևել է վարչապետի խորհրդականի հարցով Դատախազության կայացրած որոշմանը և եկել է եզրակացության, այդ փաստով կայացրած որոշումը օրինական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել