Tert.am-ը գրում է.

Նուբարաշենի խճուղով այսօր երթևեկելու համար ոչ թե ավտոմեքենա, այլ նավ էր անհրաժեշտ։ Ջրի  հոսքն այնքան ուժեղ է եղել, որ պոկել է ավտոմեքենաների պետհամարանիշները։

Հավաքվածներն ասում են՝ առավոտից արդեն մոտ 40 պետհամարանիշ են հանել ջրի տակից։ Մի քանի ժամվա ընթացքում հասցրել են հմտանալ պետհամարանիշ որսալու հարցում:

Ասում են՝ Նուբարաշենի խճուղում այսպիսի ջրհեղեղներ հաճախ են լինում, նույնիսկ՝ անձրևներից հետո։ Բայց այս անգամ պատճառն անձրևը չէր։ Վնասվել էր խոշոր խողովակաշար, որից մեծ քանակությամբ ջուր է հոսում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել