Armenpress.am-ը գրում է.

Ղրղզստանը և Տաջիկստանը համաձայնության են հասել երկու պետությունների սահմանին ծագած զինված հակամարտությունը խաղաղ ճանապարով կարգավորելու շուրջը: Ապրիլի 30-ին այդ մասին հայտարարել Է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռուսլան Կազակբաևը Կենտրոնական Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պետեր Բուրիանի հետ կայացած զրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախարարը հայտնել Է, որ կողմերը համաձայնության են հասել հրադադարի և իրադրությունը բանակցությունների սեղանի շուրջը կարգավորելու մտադրության մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կազակբեկովը նաև հեռախոսով իրազեկել Է Ղրղզստանի սահմանամերձ շրջանների իրադրության մասին և «ընդգծել Բիշքեկի հավատարիմ լինելը միջազգային և երկկողմ պարտավորություններին և համաձայնություններին»:

«Բուրիանը ողջունել Է կողմերի միջև հրադադարի և զինված հակամարտության կարգավորման արձանագրության ստորագրման համաձայնությունները՝ ըստ որում հատկապես ընդգծելով ղրղզական կողմի ավանդը իրադրությունը խաղաղ հուն փոխադրելու հարցում»,- ընդգծում Է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ որում, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն Է հայտնել տեխնիկական օգնություն ցույց տալու Ղրղզստանին «գոյություն ունեցող տարածաշրջանային և երկկողմ ծրագրերի շրջանակներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել