Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 21-ին Սպիտակ տանը կընդունի Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինին: Այդ մասին ասված Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ ապրիլի 29-ին տարածված գրավոր հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Բայդենն անհամբերությամբ Է սպասում 2021 թվականի մայիսի 21-ին Սպիտակ տանը հանդիպելու Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ: Նախագահ Մունի այցը կընդգծի Միացյալ Նահանգների եւ Կորեայի Հանրապետության միջեւ անխախտ դաշինքը, ինչպես նաեւ լայն եւ խորը կապերը մեր կառավարությունների, ժողովուրդների եւ տնտեսությունների միջեւ: Նախագահ Բայդենը հույս ունի, որ նախագահ Մունի հետ համատաղ ջանքերը հետագայում կամրապնդեն մեր դաշինքը եւ մեր սետ համագործակցությունը»,- նշել Է Փսակին:

Ինչպես սպասվում Է, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կդառնա ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել