Armsport.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռոմային» և 6-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել։

Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել Էդինսոն Կավանին։ Նա նաև երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ OptaJavier-ի թվիթերյան էջը հայտնում է, որ ուրուգվայցին 34 տարեկան 74 օրական հասակում դարձել է ամենատարեց խաղացողը, որին հաջողվել է եվրագավաթային խաղում 2+2 միավոր վաստակել։

Նա գերազանցել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդը, ովքեր այս ցուցանիշը գրանցել էին 31 տարեկանում։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում մայիսի 6-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել