Armsport.am-ը գրում է․

«Զենիթի» խորվաթ պաշտպան Դեյան Լովրենը կարծում է, որ «Լադան» ավելի հարմարավետ է, քան «Լամբորջինին»:

-Դուք շատ ժամանակ եք անցկացնում ինքնաթիռներում, բայց ցանկանում եք թռչել նաև ռազմական կործանիչ ինքնաթիռով: Ինչո՞ւ:

-Դա ախր բոլորովին այլ է: Պատկերացրեք՝ միայն երկու մարդ, դու և երկրորդ օդաչուն, զգում եք այդ արագացումը: Դա անգամ չի կարելի համեմատել սովորական ինքնաթիռով թռիչքի հետ: Դա նույնն է, որ «Լադան» համեմատեք, օրինակ, «Լամբորջինիի» հետ:

Մեկ է՝ կյանքում մեկ անգամ ցանկանում ես «Լամբորջինի» վարել: Այս դեպքում էլ գրեթե նույնն է:

Ես սկսել եմ «Լադայից», քանի որ վաղուց՝ դեռ Հարավսլավիայի ժամանակներում, ծնողներս «Լադա» ունեին: «Լամբորջինի» ևս վարել եմ, պարզապես վարձույթով էի վերցրել:

Ի դեպ, «Լադան» ավելի հարմարավետ մեքենա է»,- ասել է Լովրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել