Armenpress.am-ը գրում է․

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել Է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովին հանձնարարել պատրաստել նոր նախաձեռնություններ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառության ավելացման եւ փոխադարձ ներդրումների աճի համար:

Կազանում ապրիլի 29-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա նշել Է, որ կորոնավիրուսն ազդել է երկկողմ առեւտրի դինամիկայի վրա. անցյալ տարի համատեղ ապրանքաշրջանառությունը նվազել Է մոտավորապես 10 տոկով եւ կազմել շուրջ 2,3 միլիարդ դոլար:

«Անշուշտ, մեզ այս իրավիճակը չի բավարարում: Առաջարկում եմ մեր միջկառավարական հանձնաժողովին հանձնարարել պատրաստել նոր նախաձեռնություններ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման, փոխադարձ ներդրումների աճի համար»,- ասել Է Միշուստինը: Նա Փաշինյանին ողջույն Է հաղորդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: «Ամենից առաջ ցանկանում եմ ձեզ հաղորդել ջերմ ողջուն եւ լավագույն բարեմաղթանքներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է Միշուստինը:

Նա ընդգծել Է, որ Մոսկվան թանկ Է գնահատում Երեւանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք բազմամյա դաշնակցային եւ ռազմավարական բնույթ են կրում: ՌԴ կառավարության ղեկավարը նշել Է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունները մեծ հնարավորություններ են բացել համատեղ աշխատանքի համար:

«Դա առաջին հերթին բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումն Է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը: Այդ ամենը կստեղծի պայմաններ Անդրկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար»,- նշել Է Միշուստինը:

Video Player
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել