Armsport.am-ը գրում է․

«Տոմը» ՖԱԼ-ի առաջնության 39-րդ տուրում խոշոր հաղթանակ տարավ «Չայկայի» նկատմամբ: Այսօր Տոմսկում կայացած հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով ՝ հօգուտ Արտյոմ Սիմոնյանի թիմի:

Հայ ֆուտբոլիստը մեկնարկային րոպեներից մասնակցեց խաղին և փոխարինվեց հանդիպման 76-րդ րոպեին։

«Տոմը» վաստակեց 37 միավոր և բարձրացավ աղյուսակի 18-րդ հորիզոնական ՝ բարելավելով իր դիրքերը ՖԱԼ-ում տեղը պահպանելու պայքարում: «Չայկան» 47 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել