Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերն առաջ էին եկել, սակայն հետո կրկին վերադարձել էին հին տեղակայման դիրքեր։

Թշնամին կրկին դիմել է նույն քայլին՝ թողնելով իր դիրքերը՝ առաջ է եկել դեպի հայկական դիրքեր։ Այս մասին հաստատել էր նաև Նոր Ղազանչիի համայնքապետը։

168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանն ասաց, որ ադրբեջանական կողմն արդեն «հավաքված» հետ է վերադառնում նախկին դիրքեր։

«Մեր վերադասը ռուս խաղաղապահների հրամանատարի հետ պերեգավորներ են արել, որից հետո ադրբեջանական զինուժը հավաքված հետ է գնում։ Ադրբեջանցի զինվորները դիրքերը խախտելու հետ կապված տարբեր բաներ են ասում, ասում են՝ վերադասից հրամաններ ենք ստացել, որ առաջ գանք»,- նշեց Հայկ Բախշիյանը։

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ ադրբեջանական կողմը սրանով կբավարարվի, չի՞ դիմի սադրանքների, Հայկ Բախշիյանը պատասխանեց, որ ոչինչ ասել չի կարող, չգիտի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել