Tert.am-ը գրում է.

Շքեղ դասի մեքենաներ արտադրող Rolls Royce ընկերությունը ներկայացրել է Phantom մոդելի եզակի տարբերակը` Oribe անվանումով, որը մշակվել է ճապոնացի գործարարի և հավաքորդ Յուսակու Մաէձավայի հատուկ պատվերով: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ավտոմեքենայի ստեղծման գործում մասնակցություն են ունեցել Hermes ֆրանսիական նորաձևության տունը:

Համագործակցության շրջանակում բրիտանական մեքենաշինական հսկան և ֆրանսիական ընկերությունը փորձել են ստեղծել այնպիսի մոդել, որն ընդգծում է սեփականատիրոջ նախասիրությունը` սերը հնագույն ճապոնական կերամիկայի հանդեպ: Դրա համար  մասնագետները Phantom մոդելը ձեռքով են հավաքել և գունավորել են երկու երանգով` կանաչ (Oribe Green) և հատուկ գործարարի համար ստեղծված կրեմագույնով, որոնք օրիբե ոճով պատրաստված  կերամիկական սպասքի հիմնական գույներն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել