Freedom House իրավապաշտպան կառույցը հրապարակել է Անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանն անկում է գրանցել:

Սա այն դեպքում, երբ ընդամենը նախորդ զեկույցում Freedom House-ը Հայաստանը ներկայացրել էր որպես աննախադեպ առաջխաղացում ապահոված երկիր:

Իսկ ահա նոր զեկույցում ասվում է, որ դեպի հիբրիդային անցումային իշխանակարգ տանող ճանապարհն ընտրած Հայաստանը 2020-ին զիջել է դիրքերը:

«Փաստորեն առաջին անգամ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո դեմոկրատական բարեփոխումների ընթացքը Հայաստանում նահանջել է», - նշում են Freedom House-ի վերլուծաբանները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել