Hraparak.am-ը գրում է.

Այսօր ԱԺ անկախ պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, ապա նաև ԱԺ ամբիոնից կոչ արեց սյունեցիներին հասցեին վատ արտահայտվողներին գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և այդ ամենը այնտեղ ասել` սյունեցիների երեսին: Նրա այդ ելույթը հիմնականում ուղղված էր «Իմ քայլի» թիվ մեկ ուսապարկ, նորահայտ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որն այսօր ԱԺ ամբիոնից հոխորտում էր սյունեցիների հասցեին:

Hraparak.am-ը հարցրեց «ուսապարկ-պատգամավորներին»`ինքը կարո՞ղ է կանգնել Շուռնուխում և իր մտածածը ասել սյունեցիների երեսին:

«Ես երկու օր առաջ եմ վերադարձել Սյունիքից, բոլոր համայնքներում էլ կանգնել եմ, սյունեցիների թասիբով ցավն էլ տանեմ, բոլորի հետ էլ շփվել եմ»,-խրոխտ հայտարարեց նա:

Հարցին` ողջունե՞լ են իրեն սյունեցիները, Ալեքսանյանն ասաց. «Միանշանակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել