Մենք արդեն ունենք 5G ինտերնետ, մինչդեռ չինացիները որոշել են ավելի առաջ գնալ և Տիեզերքում 6G ինտերներտի համար արբանյակ են տեղադրել։ Այժմ անլար կապի նոր ստանդարտ գոյություն ունի՝ Wi-Fi 6:

2019 թ. վերջին օրերին պաշտոնապես հաստատվեց Wi-Fi 6 անունով ստանդարտը։ Ասում են՝ այն արդյունավետ կլինի բիզնեսի և արդյունաբերության ոլորտի համար, առավել կոնկրետ՝ դրանց գրասենյակների, քանի որ տվյալների փոխանցումը շատ ավելի արագ տեղի կունենա։ Մեկ էական բարդություն կա. մեկ անլար սարքավորմանը մի քանի օգտատիրոջ միանալը շատ նվազեցնում է ինտերներտի արագությունը։ Այդ իսկ պատճառով մասնագետները ակտիվորեն հնարավորություններ են փնտրում, որոնք թույլ կտան ինտերնետին առանց այդ խնդրի աշխատել։

Wi-Fi 6 տեխնոլոգիան նորարարական երևույթ չէ. մասնագետները պարզապես վերցրել են հինը և փորձել են այն ավելի լավը դարձնել։ Դա անելու համար օգտագործվել է OFDMA տեխնոլոգիան։ Հենց դա է կարողացել անլար ցանցի արագությունն առավել լավը և կայուն դարձնել։ Արդյունքում միացած յուրաքանչյուր գադջեթ սեփական կապի ալիքն է ստանում։

Նոր տեխնոլոգիան արդեն իսկ հնարավոր է օգտագործել, սակայն հարկավոր է փոխել ռոուտերը, քանի որ վերջինիս շատ մոդելներ նոր ցանցը պարզապես չեն ընդունում։ Անհրաժեշտ կլինի սպասել, մինչև Wi-Fi 6-ն աստիճանաբար տարածում կստանա հասարակության մեջ և հասանելի կդառնա բոլոր ցանկացողներին։ Դա, միգուցե, տեղի ունենա արդեն 2021 թ. վերջին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել