Իրանի ԱԳՆ-ն պնդում է, որ արտահոսված ձայնագրությունը որտեղ արտգործ նախարար Զարիֆը պնդում է, որ Ռուսաստանն է սաբոտաժի ենթարկում Իրան-Արևմուտք միջուկային գործարքը իր, այսինքն նախարարի, անձնական կարծիքն է: Հասկացա՞ք: Չեն հերքում, չեն ասում տենց բան չի եղել, հաստատում են: Իրան-Չինաստան գործարքից օրեր անց Ռուսաստանը սենց հարված ա ստանում: Իսկ հարվածի ուժգնությունը դժվար է թերագնահատել, քանի որ, օրինակ ռուս խաղաղապահների ամբողջ մատակարարումը Իրանի օդային տարածքով էր ընդհուպ մինչև կապիտուլյացիան (հիմա Ադրբեջանի տարածքով է): Պատկերացրեք՝ ունենաս 15,000 զինվոր ու չկարենաս նույնիսկ սնունդով իրենց ապահովես: Ու ամենա զավեշտալին (ու ցավալին մեզ համար) այն է, որ Մոսկվան համառորեն հրաժարվում է այս ամենը գիտակցել զուտ սեփական սխալները ընդունել հրաժարվելու պատճառով:
Այս ամենը պատմական մասշտաբի աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժ է, սրա հետ մեկ էլ բեռլինյան պատի անկումը կարելի է համեմատել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել